ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Կայքը շահագործվում է Chakme-ի կողմից: Կայքում «մենք» և «մեր» տերմինները վերաբերում են Chakme-ին:
Օգտատերն իրավունք ունի ընդունել ընկերության դրույթները` ընկերությունից ապրանքների գնման և առաքման վերաբերյալ:
Խնդրում ենք չհրապարակել Ձեր օգտանունը և գաղտնաբառը․ ընկերությունը պատասխանատվություն չի կրում որևէ երրորդ անձի կողմից Ձեր օգտանվան և գաղտնաբառի օգտագործման համար: Եթե մեկ այլ չարտոնված անձ մուտք է գործում Ձեր անձնական հաշիվ և օգտվում է մեր ծառայություններից, դուք պետք է տեղեկացնեք ընկերությանը, որպեսզի ձեռնարկվեն համապատասխան միջոցներ:

Հաճախորդը պետք է ընկերությանը տրամադրի հավաստի տեղեկատվություն, որպեսզի պատվերը հասնի ամբողջությամբ և ժամանակին:
Ի հավելում օրենսդրության և ընկերության քաղաքականության փոփոխություններին, մենք իրավունք ենք վերապահում փոփոխություններ կատարել կայքի բովանդակության մեջ, ինչին կայքի օգտատերն անվերապահորեն համաձայն է:
Chakme-ի ապրանքային նշանի կամ հեղինակային իրավունքով պաշտպանված այլ բովանդակության՝ առանց նախնական գրավոր համաձայնության օգտագործումն այլ կայքերում, մետա թեգերում, տպագիր մամուլում կամ այլ աղբյուրներում արգելվում է։
Գրանցվելով այս կայքում՝ Դուք համաձայնում եք վերոնշյալ դրույթներին և պարտավորվում եք հետևել դրանց: