Ստեղծենք Chak միասին

Կիսվի՛ր սոցիալական մեդիայի էջերով

Կիսվի՛ր անձնական կոնտակներով

Կիսվի՛ր քո բիզնեսի տվյալներով

Ընտրիր քո Chak-ը

Chak [me]

3 900 ֏
9 900 ֏
Chak [me]

3 900 ֏
9 900 ֏
Mona Lisa

3 900 ֏
9 900 ֏
Allmond Blossom

3 900 ֏
9 900 ֏
Dream

3 900 ֏
9 900 ֏
Aivazovsky shipwreck 1884

3 900 ֏
9 900 ֏

Ստեղծիր քո՛ անհատական դիզայնը

Chak-ն օգտագործելու մի շարք տարբերակներ

Կիսվի՛ր

  • Սոց․ մեդիայի հղումներով
  • Կոնտակտային տվյալներով
  • Գտնվելու վայրով
  • Կայքերով
  • Ֆայլերով / վիդեոներով / փաստաթղթերով
  • և ոչ միայն․․․

Կորպորատիվ փաթեթ

ChakMe-ն կարծես պարզ լուծում է կոնտակտային տվյալների փոխանակման համար, բայց իրականում այն շատ ավելին է: Ապրանքանիշի ճանաչումը, ընկերության առաջխաղացումը, 1-ից ավելի ապրանքանիշերի միջև կապի հաստատումը, ապրանքների ու ծառայությունների յուրահատկությունն ընդգծելը և տեղեկատվությունը՝ որն ուզում եք փոխանցել՝ կրեատիվ լուծումների մի մասն են կազմում: Այս ամենը և ավելին ChakMe-ն կարող է ապահովել ձեր բիզնեսի համար:

FAQ | Հաճախակի տրվող հարցեր

Թե որպես անհատ, թե որպես բիզնես, հնարավորությունը՝ երկարատև կապեր հաստատելու՝ շատ կարևոր է։ Chak Me-ն ինտերակտիվ և առաջադեմ տեխնոլոգիա է, որը լրացնում է անձնական շփման և առցանց կապերի միջև բացը։ Անելով հեղափոխություն՝ ChakMe-ն հնարավորություն է տալիս ակնթարթորեն փոխանցել ցանկացած ինֆորմացիա և ապահովել բրենդի ճանաչելիություն։
Ապահովություն, բազմակողմանիություն, հարմարավետություն, կայունություն։ ChakMe-ն հնարավորություն է տալիս ակնթարթորեն փոխանցել ցանկացած ինֆորմացիա՝ տարբեր սարքավորումների միջոցով։ Կիսվեք ձեր կոնտակտային տվյալներով, սոց․ հարթակի էջերով և հղումներով։ Տեղեկատվության փոխանցումը և մշտապես կապի մեջ լինելը երբեք այսքան հեշտ չի եղել։ ChakMe-ի յուրօրինակ դիզայնը հնարավորություն կտա նաև ստեղծել կատարյալ առաջին տպավորություն` ձեր սեփական ապրանքանիշի պրոֆիլի միջոցով՝ ընդգծելով բրենդի եզակիությունը։
ChakMe կայքում կան բազմաթիվ տարբերակներ։ Անհատական ChakMe-ի համար կպահանջի 10
Այցեքարտերն արդեն անցյալում են։ Ձեր սպառողներին տալով այցեքարտեր, կարծում եք, որ նրանք այդ տեղեկատվությունը կանցկացնեն հեռախոսների մեջ և այլևս չե՞ն կորցնի այն, կամ հույս ունեք, որ տեղեկատվությունը մուտքագրելիս,չե՞ն սխալվի։
Այսօր ամբողջ աշխարհում գրեթե 2 միլիարդ սարքավորում աշխատում է NFC տեխնոլոգիայով, այն դարձել է կարճ հեռավորությունների վրա տվյալների անլար փոխանակման չափանիշ: Օգտագործվելով տարբեր ոլորտներում այս տեխնոլոգիան դարձել է նույնականացման, հասանելիության և տեղեկատվության փոխանցման ձև՝ թե բիզնեսի, թե որպես անհատ օգտագործելու համար։ ChakMe-ն, լինելով հեղափոխական տեխնոլոգիա, առաջ է շարժվում այնպես, ինչպես երբեևէ՝ նպատակ ունենալով լինել հաճախորդների փորձառությունների և փոխազդեցությունների ամենակարևոր շարժիչ ուժը:

ChakMe պիտակներ կարող եք ձեռք բերել պաշտոնական կայքէջի խանութ բաժնի միջոցով։

Տեղեկատվության ծավալը կրճատել պետք չէ: Թղթե այցեքարտերը և QR կոդերը համարվում են հին տեխնոլոգիաներ։ Իհարկե, դրանց միջոցով կարելի է կիսվել տեղեկատվությամբ, բայց որքանո՞վ են դրանք արդյունավետ: Ինչու՞ սահմանափակվել միայն կոնտակտային տվյալներով կամ առանձին սկանավորել որևէ փաստաթուղթ: ChakMe-ի հետ սահմանափակում չկա: Այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս միաժամանակ իրար կցել կայքը, փաստաթղթերը, տեսանյութերը, իրադարձությունները և գովազդային նյութերը: Սա կատարյալ էվոլյուցիա է բիզնեսի մարքեթինգի և առաջխաղացման համար:
Մինչ մեր արտադրանքի պորտֆոլիոն անընդհատ աճում է և զարգանում՝ օգնելու բարելավել կյանքն ամբողջ աշխարհում, մեր ներկայիս արտադրանքը ներառում է՝ Chak Սոցիալական Մեդիա Chak Բիզնես Chak Միջոցառումներ Chak Սոցիալական հարթակ Chak Ընտանի կենդանիներ Chak Առողջություն և Ապահովություն Chak Զբոսաշրջություն և ճանապարհորդություն Chak Հյուրընկալություն Chak Կրթություն Chak Ապրանքներ
ChakMe-ն ստանալուց հետո պետք է հեռախոսը հպել արտադրանքին: Հպելուց հետո մեր նորագույն տեխնոլոգիան հղում կբացի սմարթֆոնի կամ սարքի վրա: Հղումը ձեզ կտանի www.chakme.me, որտեղ դուք կկարողանաք գրանցվել և ստեղծել ձեր հաշիվն ու պրոֆիլը: Հաշիվը ստեղծելուց հետո այն կարող եք կցել Chak-ի մյուս արտադրանքներին ևս։ Հաշիվը կարող եք կցել մի քանի ապրանքի միաժամանակ [այցեքարտ, սիլիկոնե և վինիլային պիտակներ, նոթատետր այլն]